Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը

Փետրվար 09,2012 17:56

 

Վերջին օրերին Գյումրիում և տարածաշրջանում տեղացած առատ ու գրեթե չդադարող ձյունը մեծ դժվարություններ առաջացրեց քաղաքում: Սակայն, ինչպես միշտ, այս օրերին ևս քաղաքապետարանին պատկանող տեխնիկան մաքրել ու մաք-

րում է հիմնական բոլոր փողոցները՝ պահովելով անցանելիությունը: Սեփական տեխնիկայից բացի, օգտագործվել են նաև մարզում, քաղաքում գործող այլ կազմակերպությունների սարքավորումներ: Տրանսպորտային հանգույցներում  խցանումներ չեն եղել: Փաստերը` կից ներկայացվող լուսանկարներում:

Ինչ վերաբերում է փողոցները ձյունից մաքրելու հարցում Շիրակի մարզպետի կողմից Գյումրու քաղաքապետին ցուցում տալուն, ապա հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանն ունեն իրենց պատվիրակված լիազորությունները և «Առավոտի» մատնանշած «ասածներով» չէ, որ կարգավորվում է համատեղ աշխատանքը: Ուստի, սեպ խրելուն ուղղված ջանքերն ապարդյուն են:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829