Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցը ամուսնալուծում է ցանկացած զույգի

Փետրվար 09,2012 17:39

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Հոլանդիայում բացվել է մի հյուրանոց, որն իր հաճախորդներին առաջարկում է ամուսնալուծվել շատ կարճ ժամկետներում՝ ընդամենը երկու օրում:

Հյուրանոցի սեփականատերն այն անվանել է Divorce Hotel: «Հատուկ նպատակներով» այս հյուրանոց այցելած զույգին առաջարկվում է երկու օր քնել տարբեր սենյակներում, որպեսզի մի լավ մտածեն, այնուհետեւ ամուսնալուծվեն:

Նշվում է, որ հյուրանոցի տնօրինությունը զույգերին համապատասխան փաստաթուղթ է տալիս, որը հետո նրանք կարող են ներկայացնել դատարան, հեշտացնելով իրենց ամուսնալուծության հարցերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829