Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտի պետի տեղակալը խոշոր գումար ստանալիս ձերբակալվել է

Փետրվար 09,2012 17:26

Այսօր կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալվել է արդարադատության նախարարության պետական պաշտոնյա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, 4000 ԱՄՆ դոլար քաղաքացի Հայաստան Սահակյանից պահանջելու և ստանալու պահին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են բերման ենթարկել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (Գորիսի բանտ) պետի տեղակալ, արդարադատության մայոր, Գորիս քաղաքի 34-ամյա բնակիչ Մարեկ Հարությունյանին։

Գ. Շամշյանը հայտնում է, որ բանտի պետի տեղակալը Հ. Սահակյանից այդ խոշոր գումարը պահանջել և ստացել է այն բանի համար, որպեսզի նրա ամուսնուն, որն իր պատիժն է կրում «Գորիս» քրեակատարողական  հիմնարկում, ճանաչել տա որպես հիվանդ, որպեսզի հետագայում նրան տեղափոխել տա ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» (ՑԲ)։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։ Մ. Հարությունյանը ձերբակալվել է։ Ստեղծված նյութերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ուղարկվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829