Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. Չի բացառվում, որ առաջիկայում ԱԺ-ում հայտնվեն աղանդավորներ

Փետրվար 09,2012 17:21

Ներկայումս Հայաստանում չկան նոր կրոնական կառույցներ: Ինչպես այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում նշեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը, փոխարենը սկսել են ակտիվանալ գործող կրոնական կազմակերպությունները` առաջիկա խորհրդարանական ընտրությունների. առիթով: «Աղանդավորական կառույցները ենթարկվում են իրենց հովիվներին, ովքեր արդեն սկսել են վաճառել իրենց հետեւորդների ձայները կուսակցություններին: Մասնավորապես ակտիվ բանակցություններ են տանում խարիզմատիկ` «Աստծո դեսպանատուն», «Կյանքի խոսք»  եւ «Հավատքի խոսք» եկեղեցիները»,- հայտնեց բանախոսը:

Փորձագետը  չբացառեց, որ առաջիկայում Ազգային Ժողովում  կտեսնենք «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներից ոմանց: Ամարյանի  խոսքերով` պետական կառավարման համակարգում աղանդավորների ներգրավվածություն կար դեռեւս 2004 թ-ից. «Նրանք ամենուր են, նույնիսկ` դատարանում: Ժամանակին ներքին գործերի նախարարությունում կար Սոնա Ֆահրադյանը, ով հոգեբան էր: Հավաքվում էին Գաջեգործների 16 հասցեում»:

Ըստ Ամարյանի տվյալների` Հայաստանում ներկայումս կա 300000-350.000 ոչ Հայ Առաքելական եկեցեցու հետեւորդ: Ներկայացնելով որոշների գործունեությունը` Ալ. Ամարյանը նշեց, որ ի տարբերություն թափանցիկ գործող կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիների` քայքայիչ աղանդները փակ են եւ մեծ վտանգ են ներկայացնում` քաղաքացիներին հոգեորսությամբ ներքաշելով իրենց կառույց եւ  դարձնելով «անգիտակից մարդ-կատարող»:

Ներկայումս Հայաստանում կա 67 գրանցված կրոնական կազմակերպություն եւ դրա կրկնապատիկի չափով էլ` չգրանցված: Դրանց մի մասը գործում է որպես կրթական համալիր կամ հասարակական կազմակերպություն, սակայն երբ պետական մարմինները փորձում են որեւէ բան ճշտել, արգելում են՝ պատճառաբանելով մտքի եւ խղճի ազատության իրավունքի ոտնահարմամբ: Ալ. Ամարյանի խոսքերով` աղանդների  դեմ պայքարում Հայաստանը ետ է մնում` համապատասխան մասնագետներ, մասնավորապես`  կրոնագետ-իրավաբաններ, կրոնագետ-հոգեբաններ չունենալու պատճառով, ինչի արդյունքում որոշ սպանություններ կամ ինքնասպանություններ որակվում են որպես կենցաղային դրդապատճառ. «Օրինակ` 2004 թ.-ին 12 տարեկան աղջկա կախվելը,  2003թ-ին սատանիստների կողմից ոսկերիչի սպանությունը, կամ վերջերս Սեւանում ծնողներին սպանած տղայի դեպքը»:

Փորձագետը հավելեց, որ նման իրավիճակներում աղանդավորները հերքում են այդ անձանց` իրենց կառույցի անդամ լինելը. «Վերջերս մեկը մոտեցավ ինձ փողոցում եւ տվեց իմ անունով ծրար, որի տեսանյութից պարզ դարձավ «Կյանքի Խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանի եւ Անժելա Սարգսյանի համատեղ գործունեությունը: Ակնհայտ էր, որ Անժելան նույնպես զբաղվել է քարոզչությամբ եւ հոգեորսությամբ»:

Բանախոսի խոսքերով` քայքայիչ աղանդների գործունեությունը սպառնում է ոչ միայն ազգային անվտանգությանը, այլեւ 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունեցող ազգի էությանը:

Աղանդավորական կառույցների ակտիվ գործունեության պատճառ Ալ. Ամարյանը համարեց  այն, որ օրենքը մնացել է թղթի վրա:

Փորձագետը նշեց, որ Առաքելական եկեղեցու հետեւորդների հավատը սահմանափակվում է եկեղեցում մոմ վառելով, շատերն էլ ասում են, թե հոգեւորականներից են հիասթափվել, մինչդեռ հոգեւորականը հանդիսանում է միջնորդ` Աստծո ու մարդու միջեւ. «Աղանդավորներն ուժեղ են այնքանով, որ նրանցից յուրաքանչյուրը քարոզիչ է, իսկ մենք դա թողել ենք հոգեւորականի վրա եւ քաշվել  մի կողմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829