Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը` Սիրունյանի մասին. «Անհայտությունից եկավ, գնաց դեպի անհայտություն»

Փետրվար 09,2012 17:01

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս ՀԱԿ-ում որոշակի կանոններ են գործում, որ եթե մտար` էլ դուրս գալ չի կարելի, հակառակ դեպքում դավաճանի պիտակ ես կրելու, ինչպես վստահեցրել էր նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: Զոյա Թադեւոսյանի խոսքերովԵս Սուրեն Սիրունյանին երբեք ՀԱԿ-ում չեմ հանդիպել, նրան երբեք ակտիվ քաղաքական գործունեության մեջ չեմ տեսել: Թե հիմա նա որտեղ է եղել իր գործունեությամբ, որտեղից է հնարել այդ ամենի մասին` ես չեմ կարող ասել: Ես երբեք չեմ կիսում նրա կարծիքը, այդպիսի բան գոյություն չունի: Նա թող հանգիստ դուրս գար ՀԱԿ-ից, անպայման պիտի դուրս գար ու սկսեր ցեխ շպրտե՞լ, որ հետո զայրույթ առաջացներ, մարդիկ իրեն սկսեին հակադարձե՞լ, որ հետո ինքը գնահատեր, թե դա մաֆիայի օրենք է: Չէր ուզում` թող դուրս գար, ո՞վ էր նրան խնդրում մնալ ՀԱԿ-ում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, երբեւէ եղե՞լ է, որ տիկին Թադեւոսյանը չհամաձայնի ՀԱԿ-ի մյուս անդամների հետ, եւ ճի՞շտ է արդյոք, որ այնտեղ անհամաձայնության դեպքում ծեծում են. «Վա~յ, անհարմար չի՞ բա: Ես ուղղակի չեմ ուզում այդ տղայի մակարդակին իջնել»: Տիկին Թադեւոսյանը մեզ հրավիրեց իրենց քաղխորհրդի նիստերին` համոզվելու համար, թե հարգանքի ինչ մթնոլորտ է տիրում այնտեղ: Մեր դիտարկմանը, որ քաղխորհրդի նիստերում բնականաբար չեն ծեծելու` նա վստահեցրեց, որ օրինակի համար գուցե մեկը մյուսին փող պարտք լինի ու չտա` ծեծեն, բայց դա հո չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ում ծեծում են. «Նորմալ մարդու հետ նորմալ են շփվում, աննորմալի հետ իրեն համարժեք լեզվով են խոսում, ի՞նչ ասեմ: Ես այդ տղային ո’չ տեսել եմ, ո’չ շփվել եմ: Ինձ համար նա անհայտ արարած է, այդպես անհայտությունից եկավ, գնաց դեպի անհայտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829