Այս հարցը շարունակում է մնալ առկախ: Անգամ Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Աին քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի համաժողովի ավարտից հետո:
Լոնդոնի եւ Բաքվի միջեւ իրավունքի համար պայքարում մասնագետները նախապատվությունը տալիս են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին տեղեկացրել է միջազգային ֆեդերացիայի Մոսկվայի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաեււը: Բայց նաեւ ավելացրել է, թե առայժմ պաշտոնական որոշում գոյություն չունի, քանի որ դեռեւս կազմակերպական բնույթի հարցեր կան: Նրա խոսքերով, ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը կազմակերպության ղեկավար Կիրսան Իլյումժինովին հանձնարարել է լրամշակել այդ պահերը, վերջնական որոշում կայացնել եւ հրապարակել ոչ ուշ քան փետրվարի 29-ը:
Նախագահական խորհրդում, սակայն, շախմատի համաշխարհային անցուդարձին առնչվող մի շարք էական վճիռներ են ընդունվել, որոնցից ամենակարեւորը, թերեւս, այն է, որ հաստատվել է այս տարի կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրը եւ ժամկետները: Այն կանցկացվի Ստամբուլում` օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ