Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրել այն մասին, որ հաստատվել է աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական` 7-րդ հուշամրցաշարի անցկացման ժամկետը: Այն կմեկնարկի հունիսի 7-ին եւ եզրագիծը կհատի հունիսի 19-ին:
Արդեն այդ մրցաշարին իրենց մասնակցությունը հաստատել են ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երեք առաջատարները` նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Մրցաշարի ուժեղագույն խմբի մյուս մասնակիցների անունները եւ անցկացման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ