ՀՀԿ խմբակցության անդամ Արեգ Ղուկասյանն այսօր հակադարձելով «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանին, ով երկգլխանիների մասին ակնարկ էր արել, ասաց.« Չգիտեմ՝ գլուխներո՞վ են հաշվում մարդկանց, թե՞ չէ, ես համարում եմ, որ դահլիճում կան նաեւ զրո գլխանոց մարդիկ, ովքեր դահլիճում են, բայց չեն քվեարկում»:
Սրանից հետո սկսվեց աղմուկ եւ իրարանցում, պատգամավորները մեկը մյուսին բարձրաձայն էթիկայի դասեր էին տալիս եւ փորձում էին իրար «դաստիարակել»:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
Տեսանյութը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության