Լրահոս
Օրվա լրահոսը

Երկգլխանի մարդիկ խորհրդարանում

Փետրվար 09,2012 16:46

ԱԺ այսօրվա նիստը չփայլեց իր մարդաշատությամբ, թեպետ տեղի ունեցան մի քանի օրինագծերի քվեարկություններ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նկատելով, որ ՀՀԿ-ական  Արեգ Ղուկասյանը քվեարկում է  ոչ միայն իր, այլեւ՝ կողքի  բացակա ընկերոջ փոխարեն, դիտողություն  արեց. «Հետաքրքիր պահ է, երբ ցանկացած էթիկայի օրինագիծ զրոյացվում է: Ես պնդում եմ, որ այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ առաջարկությունը՝ դիմել հաշվիչ հանձնաժողովին, մերժվում է: Իմ աչքով տեսնում եմ՝ պարոն Ղուկասյանը քվեարկում է եւս մեկ հոգու համար: Երբ տիկին Բախշյանն ասում է՝ գլուխներով են հաշվում, ոչ թե գլխաքանակ, որ վիրավորական լինի, այստեղ շատ դեմ են եղել, բայց այստեղ ստացվում է՝ երկու գլխանի մարդ կա. եթե մեկ գլխով հոգին քվեարկում է երկու հոգու համար, դա ի՞նչ է նշանակում: Եկեք պայմանավորվենք ու չկեղծենք»:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829