Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տնօրենները կշեռք կգնեն, սակայն ոչ թե ծնողների՝ այլ իրենց տնտեսած գումարներով

Փետրվար 09,2012 16:28

 Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի նորանշանակ պետ Գայանե Հարությունյանը մանկապարտեզների տնօրեններին հորդորել է էլեկտրոնային կշեռքներ գնել, ինչի համար չեն նախատեսվել լրացուցիչ գումարներ: Այս առնչությամբ, որոշ ծնողներ մտահոգություն հայտնեցին, թե տնօրեններն արդեն «լսեցնում» են, որ այդ գումարները պետք է հավաքեն ծնողներից:

Aravot.am-ը Գայանե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է կշռեն այդ կշեռքներով մանկապարտեզի տնօրենները եւ ի՞նչ միջոցների հաշվին են դրանք գնելու: Տիկին Հարությունյանի խոսքերով, կշեռք ունենալու մասին հենց իրենք՝ մանկապարտեզների տնօրեններն են վարչական ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հարցը բարձրացրել, քանի որ մանկապարտեզը սնունդ է ստանում, եւ սննդի մատակարարի հետ պարբերաբար հարցեր են առաջանում սնունդը կշռելու. «Չի կարող նման բան լինել, որ կշեռքի գումարները ծնողներից հավաքեն, եթե նման ահազանգ ստանանք, տվյալ տնօրենը, նույն րոպեին միանգամից աշխատանքից կազատվի, անգամ առանց բացատրագիր գրելու: Բոլորն էլ գիտեն, որ մեկ լումա չեն կարող վերցնել ծնողներից: 30 կիլոգրամանոց կշեռքն արժե 8-9 հազար դրամ: Մանկապարտեզի տնօրեններն իրենց տնտեսությունն ունեն եւ իրենց տնտեսած գումարները: Այդ գումարներով էլ գնելու են: Բացի այդ, մեր վարչական շրջանի ղեկավարը մանկապարտեզին վերաբերող հարցերն առաջնահերթ է լուծում, ասենք՝ խողովակ է պայթում կամ հոսանքի հետ կապված խնդիրներ են առաջացել եւ այլն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829