Մեդիամաքս: International Alert Բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը կարծում է, «Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում գերակշռում են թշնամու պատկերները եւ բացասական կարծրատիպերը»:
International Alert-ը գտնվում է մեկ տարվա ընթացքում անց կացվող հետազոտության վերջնական փուլում, որը փնտրում է հետեւյալ հարցի պատասխանը. ինչո՞ւ են այդքան խորը արմատացվել «թշնամու պատկերները» եւ բացասական կարծրատիպերը հակամարտության կողմերի հարաբերութուններում:
Ուսումնասիրությունների համաձայն, Հարավային Կովկասի տարբեր շրջաններում ԶԼՄ-ները ունեն նույն վարքագիծը:
Կարդացեք նաև
«Տարածաշրջանի երիտասարդ բլոգերները հիմնականում փոխանակվում են վիրավորանքներով եւ օգտագործում են նվաստացուցիչ եւ “թշնամու” դեհումանիզացիային ուղղված լեզու: Բլոգոսֆերայի հրապարակումները, հիմնականում, ատելություն ու այլ բացասական զգացումներ են հրահրում: Լրագրողների աշխատանքն այդ տարածաշրջանում, թեև ավելի քիչ անանուն է, սակայն եւս կրում է նման բացասական միտումների ազդեցությունը», – նշում է International Alert-ը:
Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքական բանավեճերի վերլուծությունը բացահայտել է, թե ինչ կերպով են հակամարտությունները, իսկ ավելի ճիշտ, «արտաքին» թշնամու հասկացությունը հաճախ օգտագործվում նախընտրական շրջանում: