«Ես այս նամակն ուղարկում եմ արտերկրից, քանի որ ստիպված եմ եղել լքել Հայաստանի Հանրապետությունը: Ես այն մարդն եմ, որ ենթարկվել եմ բռնությունների՝ եւ իշխանությունների, եւ ՀԱԿ-ի կողմից: Իմ՝ երկրից հեռանալն այս պահին ընդհանրապես կապ չունի իշխանությունների հետ: Ընդհակառակը, կապ ունի այն կառույցի հետ, որտեղ ինձ կոչում էին քաղբանտարկյալ»,-սա մի հատված է Քրիստ Էլազյանի նամակից, որը քիչ ավելի ուշ կհրապարակվի ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ Քրիստ Էլազյանն այն քաղբանտարկյալներից մեկն է, ով պատրաստվում է հետ վերցնել իր դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:
Քրիստը արդեն տեւական ժամանակ է՝ արտերկրում է գտնվում: Նա Հայաստանից հեռացավ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի հետ ինչ-ինչ անհամաձայնությունների արդյունքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակում ենթարկվել էր ծեծի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ