Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. Բոլոր օլիգարխները ծառայում են ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Փետրվար 09,2012 16:13

«Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի (ՀԱԿ) եւ ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (ՀՀԿ)` «Հայելի» ակումբում հնչեցրած տեսակետներն այդպես էլ չունեցան ընդհանուր եզրեր: Հ. Հովհաննիսյանը նշեց. «Այսօրվա իշխանությունների համար իշխանությունը անձնային եւ կորպորատիվ շահերի մեծ եկամուտ բերող կով է, որ արդեն տասնհինգ տարի իշխանությունը կթում եւ բավարարում է բոլորի շահերը»:

Հ. Հովհաննիսյանը թերահավատությամբ է վերաբերվում իշխանության` թափանցիկ ընտրություններ անցկացնելու խոստումներին, քանի որ նրա վարած քաղաքականությունը ձախողել է բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, բարոյական: Հ. Հակոբյանն էլ հակադարձեց. «Եթե իշխանությունը իր վերցրած իշխանությունը կառավարելու հնարավորություն չի ունենում, նա ինքնակամ հրաժարվում է այդ իշխանությունից»: Այս խոսքերը վրդովեցրին Հ. Հովհաննիսյանին, որը հեգնեց, թե դրա համար բարոյականություն է պետք: Այնուհետեւ կարծիք հայտնեց. «Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Հանրապետական կուսակցությունը աշխատում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Չէ° որ պետք է մտածել, որ երկիր պիտի թողնենք սերունդներին: Այնինչ մեր երկիրն ապրում է պարտքով եւ ինչո°ւ պիտի ձեր վատ կառավարման պատճառով մեր, ձեր երեխաները փակեն այդ պարտքերը»:

Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե կուսակցություններն ինչ ցուցակներով են մասնակցելու ընտրություններին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի`օրերս արած հայտարարության մասին, թե ՀՀԿ ցուցակներում չեն ընդգրկվելու հասարակությանը հայտնի ձեռներեցներ, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Ցուցակները կկազմվեն, կտեսնենք: Հո ասելով չէ»: Հ. Հակոբյանին վրդովեցրին գործընկերոջ խոսքերը. «Դուք ձեր գործերով զբաղվեք, մեր կուսակցության ներքին գործերին մի խառնվեք»:

Հարցին, թե առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ն ինչ ցուցակով հանդես կգա, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ միայն մի բան է հստակ. ՀԱԿ ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը: Այնուհետեւ հավելեց. «Մենք օլիգարխներ չունենք, որ նրանց` ցուցակում ընդգրկել-չընդգրկելու հարցը քննարկենք: Բոլոր օլիգարխները ձեզ են ծառայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829