Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որպես «Բանգլադեշցի Համո» հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել

Փետրվար 09,2012 15:53

«Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել կալանքից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից, փոխվել է նրա խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Անցած ամիս դատարանը Ավետիսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել, բայց երեկ նրան ազատ են արձակել։

Աշոտ Ավետիսյանը, ով, ըստ լրատվամիջոցների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է, ձերբակալվել էր հունվարի 18-ի կեսգիշերին` Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ըստ ոստիկանության տեղեկատվության, նա դաժան ծեծի է ենթարկել մի տաքսիստի, ում վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան այդ խաչմերուկում բախվել է «BMW X-6» մակնիշի իր մեքենային: Աշոտ Ավետիսյանը իջել է մեքենայից եւ, հայհոյանքներ հասցնելով, այնպես է ծեծել տաքսիստին, որ վերջինս մարմնական վնասվածքներով, արյունլվա տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուզաննա Ստեփանյան

«Ազատություն» ռադիոկայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829