Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի հայտարարությունը ծիծաղեցրել է փոխնախարարին

Փետրվար 09,2012 15:40

 «Դա նախարարի մի քիչ կիսակատակ հայտարարություններից էր, հաջողված կատակ , ինձ դուր եկավ, ես ծիծաղեցի դրա վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե հատուկ խրախուսանքներ է պատրաստել նախարարության աշխատակիցների համար, որոնք կխթանեն նաեւ իր 4 չամուսնացած փոխնախարարների ամուսնանալուն:

Պարոն Մուրադյանից հետաքրքրվեցինք, նախարարի ծրագրած այդ քայլերից ինչքանո՞վ են իրենք ոգեւորվել ու արդյոք այդ քայլերը կնպաստե՞ն իրենց ամուսնանալուն: Փոխնախարարը ծիծաղեց ու հավելեց. «Ինքնին որեւէ բան չի կարող դրան խրախուսել կամ չխրախուսել, պարզապես լավ կատակ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829