Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայությունը հաճույք է, միայն պետք է դա հասկանալ». Նախկին զինվորի «օրագրից»

Փետրվար 09,2012 15:16

30-ամյա  Արսենի  այսօրվա  վերլուծությունները  անցնում  են  բանակային  կյանքի  պրիզմայով:  Նա  համարձակորեն  նշում  է,  որ  խիղճն  ու  հասուն  մտածելակերպը  իր մեջ  ձևավորվել  են  բանակային  կյանքում  տեսածով  ու  հասկացածով:

Բակից  հեռու…

Իմ  կյանքում  առաջին  բաժանվելը,  կտրվելը  աշխարհիկ  կյանքից  (բանակը  համարում  եմ  ուրիշ,  ոչ  աշխարհիկ  կյանք)  եղավ  բանակը: Դուրս  եկա  մեր  բակի  «շուկայից»,  որտեղ  ինձ  շատ  թանկ  «սպառում»  էի:

Ծառայությունը սկսված  է…

Հավաքակայանում  կատարվում  էր  բաժանումը:  Փողոցը  ինձ   ճարպկություն  էր  սովորեցրել,  եղածը  ճոխացնել  և  երբեմն  էլ  ստել:  Ես  էլ  ասացի,  որ  վարպետ-թիթեղագործ  եմ  (դզող-փչող):  Ինձ  առանձնացրին,   և  սպասվում  էր  հետաքրքիր  ծառայություն`  ըստ  «մասնագիտության»,  բայց…

Օրենք   N 1 –  Չավլել

Մինչև  բանակ  գնալը,  բոլորի  կողմից,  որպես  թիվ  մեկ    խորհուրդ  նշվում  է   չավլելը:  Դրա  համար  ես  վիճաբանությունների  մեջ  ընկա,  ինչի  արդյունքում  ծառայությունս  90  աստիճանով  փոխվեց:  Սին,  գաղափարական  չավլելը  իր  մեջ  կրում  է  «չընկնելու»  իմաստը,  բայց  դա  միայն   թվում  է:  Այսօր  ես  աշխատանքս  չկորցնելու  համար  շատ  հաճախ  զիջում  եմ:

Նոր  բացահայտումներ…

Գնդում  որոշ  ժամանակ  ծառայելուց  հետո  հասկացա,  որ  խելացի  չեմ,  այլ  ընդհամենը  փորձում  էի  ինձ  այդպիսին  երևակայել:  Փորձեցի  դիմել  խորամանկությունների,  ինչի  արդյունքում  ընդհամենը….  տեղափոխվեցի  հատուկ  գունդ,  որտեղ  ծառայում  են  կարգազանցները:

Հատուկ  գնդում,  հատուկ  երևույթներ…

Հատուկ  գնդում  դրական  բաները  քիչ  էին.  հեղինակություններ,  ընկերոջ  դիմակի  տակ  թաքնված  հակառակորդներ,  ինքնակոտորում:  Դա  ահավոր  երևույթ  է:

Միշտ  էլ  կարելի  է  ելք  գտնել…

Այս  ամենը  տևեց  8  ամիս,  այնուհետև  սկսեցին  կիրառել  արգելքների   մեթոդը:  Այս  տարբերակն  ինձ  վրա  ազդեց:  Եվ  եղավ  վերելքը …  գրքերով:  Չարենցի  «Դանթեական  առասպելը»  և  «Մահափորձեր,  որոնք  պետք  է  փրկեին  աշխարհը» գրքերը  օգնեցին  ինձ  վերլուծել  կյանքս:   Հասկացա,  որ   իրավիճակն  ու  դիրքերը  պարտադրում  են  արարքները:  Այսինքն  իրավիճակից  ելնելով  կարելի  է  նաև  ավլել:  Սկսեցի  ուրիշ  քաղաքականություն  վարել:

Նոր  դիրք  վաշտում…

Ես  իմ  դիրքը  գտա  վաշտում:  Զբաղվում  էի  վաշտի  «գրագիտությամբ»:  Ստուգում  էի  նամակները,  որոշների  փոխարեն  ինքս  էի  գրում,  որ   մեր  վաշտի  անունը  բարձր  պահենք:  Այս  շրջանում  ծառայությունը  հաճույք  էր:

Եզրակացություններ…

Ցանկացած  հարաբերություն  կարելի  է  կարգավորել  փոխադաձության  հիմքի  վրա:  Ծառայության  ընթացքում  հասկացա,  որ  ամեն  մեկի  հետ  պետք  է  խոսել   իր  լեզվով:  Չեմ  կարող,  չի  լինի  բառերը  ծառայության  մեջ  կիրառելի  չեն:  Չի  լինում ,  ուրեմն   պետք  է  հնարել,  սովորել  ու  պարտադիր  կարողանալ:

Որդիս  առաջնորդ  պետք  է  լինի…

Փոքր  տարիքից  որդուս  մեջ  առաջնորդ  լինելու  հոգեբանություն  եմ  զարգացնում:  Ուզում  եմ,  որ  առաջնորդ  լինի  դեռ  բակից,  և  դա  կօգնի նրան  նաև  բանակում:  Այն  խորհուրդները,  որ  ինձ   են  տվել,  ես  որդուս  հաստատ  չեմ  տա:

 

 

 

Հարությունյան  Արմինե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829