Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այդ հարցին չի կարող պատասխանել

Փետրվար 09,2012 14:49

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում շրջանառվող լուրերի համաձայն, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հավանական է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվի թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Դիլիջան, Իջեւան, Բերդ քաղաքները՝ հարակից գյուղերով:

Խոսվում է նաեւ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հավանականության մասին: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման խոսակցություն որեւէ մեկի հետ ինքը երբեւէ չի ունեցել, ինչպես նաեւ ՀԱԿ-ում նման հարց չի քննարկվել: «Եղել են մարդիկ, որ հետաքրքրվել են, ես էլ ասել եմ, որ չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829