Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 80 PP 888 համարանիշի և «Ֆոլքսվագեն» մակնիշի 26 ՕՕ 669 համարանիշի ավտոմեքենաները։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները դեպքի վայր ժամանեցին 40 րոպե անց միայն։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ