Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդը կարող է հանգեցնել սեռական ցանկության կորուստի

Փետրվար 09,2012 14:29

«Իմ կեսը գրեթե ինձ առիթ չի տալիս խանդելու, սակայն առանց խանդելու սեր չի լինում: Հիմնականում խանդում եմ այն ժամանակ, երբ իր նախկին ընկերուհիներն են ի հայտ գալիս: Սկանդալ չեմ սարքում, ուրիշների մոտ խանդս ցույց չեմ տալիս, բայց հետո դա քննարկում եմ իմ սիրեցյալի հետ և դժգոհություներս եմ հայտնում»,- ասում է Լիլիթը:

Հոգեբան Լիլիթ Եփրեմյանն այս առթիվ ասում է. « Խանդի դրսևորման դեպքում մարդը շատ հաճախ ունենում է սեփականատիրական հակումներ այն մարդու նկատմամաբ, ում սիրում է: Շատերը կարծում են, որ եթե խանդում ես, ուրեմն չես վստահում, ուստի երբեմն խանդը դրսևորվում է ոչ թե այն բանի համար, որ անձը սիրեցյալին չի վստահում, այլ այն բանի, որ անձը չի վստահում սեփական ուժերին` կարծելով, որ սիրեցյալը կարող է առավել լավին հանդիպել և հետաքրքրվել նրանով»:

Ոմանց համար էլ խանդը ինքնահաստատման միջոց է: Հոգեբանի խոսքով` այս դեպքում հիմնականոմ խանդում են երեխաները իրենց համար «հակառակորդ» դարձած ընտանիքի մյուս երեխաներին, որն էլ ուղեկցվում է ագրեսիայով և նեգատիվիզով: Աշոտը պատմում է. «Եղբորս ծնվելուց հետո ընտանիքիս բոլոր անդամները նրա վրա էին ուշադրություն դարձնում և ես ինձ երկրորդական էի զգում: Շատ էի նեղվում, միշտ գնում էի իմ սենյակ և արտասվում: Մի օր, երբ փոքր եղբայրս քնած էր իր օրորոցի մեջ, բարձս վերցրեցի ու փորձեցի խեղդել նրան, բայց ծնողներս տեսան և կանգնեցրին ինձ: Նրանք շատ բարկացան ինձ վրա, այն ավելի վշտացրեց ինձ և ես սկսեցի ավելի շատ խանդել ու ատել եղբորս: Բայց տարիներ անցան ու ես հասկացա, որ շատ եմ սիրում իմ եղբորը, շատ եմ կապնվել նրա հետ ու այժմ ծիծաղում եմ իմ անցյալի քայլերի վրա»:

Լուսինեն էլ ասում է ` շատ է խանդել քրոջը. «Եվ միշտ ուզում էի այնպիսի տպավորություն թողնել, իբր հիվանդ եմ, որպեսզի լինեի ուշադրության կենտրոնում»:
Հոգեբուժության մեջ գոյություն ունի «հիվանդագին խանդ» հասկացությունը: Այն հիմնականում հանդիպում է հոգեկան հիվանդությունների, խրոնիկական ալկոհոլիզմի և տղամարդկանց սեռական խանգարումների ժամանակ: Այս դեպքում անգամ 80 անց ամուսինները կարող են խանդել միմյանց: Ամուսնական կյանքում չափազանց շատ դրսևորվող խանդը կարող է հանգեցնել սեռական ցանկության կորուստի:

Շատ մարդիկ կարող են վստահեցնել, որ իրենք երբեք չեն խանդում: Դա կարող է պայմանավորված լինել անտարբերությամբ կամ էլ ինքնավստահությամբ: Որոշ կանայք էլ իրենց ամուսիներից գտնվելով կախվածության մեջ գերադասում են աչք փակել ամեն ինչի նկատմամբ:

 

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829