Տավուշի մարզում ընդերքի պաշարներով բիզնես ծավալած խոշոր ձեռնարկությունները՝ բնական քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ընկերությունը, Դիլիջանում հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող 2 ընկերությունները՝ «Դիլիջանը» եւ «Ֆրոլովա բալկան», Տավուշի մարզում բարեգործությամբ կամ չեն զբաղվում, կամ շատ քիչ ծավալով են բարեգործություն անում: Այդ ընկերությունների տերերը պետության եւ հասարակության հանդեպ իրենց պարտավորությունը կատարված են համարում՝ հարկեր մուծելով: Մինչդեռ բիզնեսը պետք է սոցիալական պատասխանատվություն ունենա: Փաստորեն՝ երկրի ընդերքը ծառայում է սահմանափակ թվով անձանց հարստանալուն: Հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում ընդերքը շահագործելու համար վճարվող հարկ ու տուրքերը բավականին ցածր են:
Իրանում արդյունահանված նավթի հասույթից երկրի բնակիչներին մասհանումներ են արվում: Հարեւան երկրում էլ Ադրբեջանի պետական նավթային ընկերության շահույթները մտնում են պետական բյուջե, ուղղվում տարբեր ծրագրերի իրականացմանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ