Սոցիալական ցանցերը, հատկապես www.facebook.com-ն ու www.odnoklassniki.ru-ն մեծ տարածում են գտել: Դրանցից օգտվողներից շատերն կարծում են՝ սոցցանցերն անընդհատ նոր ծառայություններ ու ֆունկցիոնալ հնարավորություններ մատուցելով, մրցում են մեկը մյուսի հետ:
Տիգրան Քոչարյանը, ով բլոգոսֆերայում հայտնի է Փիղ մականվմամբ, այդ կայքերի միջև ոչ մի մրցակցություն էլ չի տեսնում` դրանք երկու տարբեր աշխարհներ են, նա է կարծում: Նախընտրում է ֆեյսբուքը: Բացի շփման հաճելի միջոց լինելուց, այն նաև ֆունկցիոնալ է: Հիշում է` նույնիսկ «Հայաստանից կտրված ֆեյսբուք» վերնագրով գրառում ունի բլոգում: Ըստ նրա` facebook-ը դեռ odnoklassniki չի դարձել: Իսկ «Օդնոկալսնիկացված ֆեյսբուք»-ի միտում նկատած Մարի Love-ն էլ ասում է, որ ֆեյսբուքում էլ արդեն կարող ենք հանդիպել «Ծանոթների համար Միլենա, անծանոթների համար` կարևոր չի» անուններով օգտատերերի: Իհարկե, սա ցավալի երևույթ է, որովհետև ֆեյսբուքը ծանոթության ակումբ չէ: Ինքն էլ, նախընտրելով այս սոցցանցը, դուրս է եկել տղաների հետ ծանոթանալու ու «Բարև սիրուն ջան»-ներ լսելու և հրճվելու տարիքից: Բացի սրանցից՝ նա այլ սոցցանցերում էլ է գրանցված. «Բայց միևնույնն է, ֆեյսբուքը մնում է ֆեյսբուք»,- կարծում է նա:
Արամ Արարատյան