Հայ ազգային կոնգրեսի մեր աղբուրների վկայությամբ` հավական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն առաջադրվի հայրենի Իջեւանում:
Թիվ 41 ընտրատարածքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը` հարակից գյուղերով, Իջեւան քաղաքը` տարածաշրջանի գյուղերի մի մասով եւ Բերդ քաղաքը` տարածքի գյուղերի մի մասով:
Ազգային ժողովում այս ընտրատարածքն այժմ ներկայացնում է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը: Վերջինս խորհրդարանի քիչ թվով պատգամավորներից է, որոնք անկուսակցական են: Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել այս ընտրատարածքում:
Տավուշի մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ թիվ 41 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու են առաջադրվելու նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը, որն «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է այստեղ առաջադրել դիլիջանցի մի կնոջ, որը բուհի մասնաճյուղի տնօրեն է:
Կարդացեք նաև
Մեր տվյալներով`թիվ 41 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը դեռ որոշված չէ: Հնարավոր է նաեւ, որ նա առաջադրվի Երեւանի թիվ 11 ընտրատարածքում: Այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսը թիվ 41-ում կառաջադրի Վարդան Պետրոսյանին, որը ԵԿՄ անդամ է, ծագումով Բերդի տարածաշրջանից, ՀՀՇ-ի իշխանության տարիներին եղել է պատգամավոր, նաեւ Բերդի անտառտնտեսության տնօրեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ