Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան դեմ մղված ճակատամարտում Երեւանի քաղաքապետարանը ջախջախիչ պարտություն է կրել

Փետրվար 09,2012 13:01

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ փետրվարի 7-ի երեկոյան արդեն ձյան մաքրման աշխատանքներում օգտագործվել է 163 միավոր տեխնիկա, 190 տոննա աղ եւ 440 խմ ավազ:

«ՉԻ»- Որպես կանոն, մարտից հետո  հրամանատարը չի զեկուցում, թե քանի փամփուշտ է կրակվել մարտի ընթացքում, քանի տուշոնկա է կերվել եւ այլն: Դրա փոխարեն զեկուցում է մարտի արդյունքները՝ հաղթեցինք կամ պարտվեցինք: Ձյան դեմ մղված ճակատամարտում, ահա, Երեւանի քաղաքապետարանը ջախջախիչ պարտություն է կրել, որովհետեւ նույն փետրվարի 7-ի երեկոյան շատից-քչից անցանելի էին միայն կենտրոնական փողոցները, իսկ «հարակից փողոցներին» ու բակերին մոտենալ չէր լինում: Վիճակն, ի դեպ, նույնն էր նաեւ երեկ առավոտյան: Ընդ որում՝ ձյուն մաքրող տեխնիկա էլ երեւում էր միայն քաղաքի ամենակենտրոնում:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է օգտագործվել այդ 163 միավոր տեխնիկան: Չէ, չենք պնդում, թե այդքան  տեխնիկա չի օգտագործվել: Բայց գուցե ձյուն մաքրողները պարզապես դրանցում նստած՝ բլո՞տ են խաղացել: Վերջին հաշվով՝ դա էլ է օգտագործման ձեւ: Իսկ թվեր հրապարակելու փոխարեն քաղաքապետարանը ճիշտ կաներ զեկուցեր՝ այս-այս-այս փողոցները մաքրել ենք, այս-այս-այս փողոցները չենք հասցրել:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829