Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հիմա որոշել թույլ տալ, որ բանակը միջամտի իրավապահ մարմինների գործողություններին

Փետրվար 09,2012 12:57

 Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները մտադիր են «օրենսդրորեն ամրագրել» բանակը սեփական ժողովրդի դեմ դուրս բերելու եւ բանակի միջոցով սեփական իշխանությունը պահպանելու իրավունքը։ Կառավարությունը երեկ Ազգային ժողով էր ներկայացրել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի փոփոխված տարբերակը, որի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ բանակը կարող Է միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ոստիկանությունն ու ազգային անվտանգության ուժերն ի վիճակի չեն լուծել ծագած խնդիրները։

Որ այս օրինագիծը հակասահմանադրական է՝ դրանում կասկած չկա։

Բայց մեզ տվյալ դեպքում բոլորովին այլ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ուզում նման փոփոխություններ անել օրենքում, եւ այն էլ՝ հենց հիմա։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն, օրինակ, այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրություն տալ այն հարցին, թե որն է այս փոփոխությունների նպատակը։ Գլուխը քորեց-քորեց ու հիշեց Չեչնիայի օրինակը, որտեղ 1994 թվականին ռուսական բանակը կարգականոն էր հաստատում։ Բա իհարկե. ի՞նյ երաշխիք կա, որ վաղն էլ Ապարանը անկախություն չի հռչակի։ Չնայած՝ նույնիսկ այդ դեպքում օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ բանակն այսպես թե այնպես պարտավոր է պաշտպանել պետության տարածքային ամբողջականությունը։

Հիմա՝ ավելի կոնկրետ։ Հայաստանի ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերի թվակազմը հասնում է մի քանի տասնյակ հազարի։ Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ պիտի տեղի ունենա Հայաստանում, որ մի քանի տասնյակ հազար իրավապահները չկարողանան վերահսկել իրավիճակը։ Նման բան հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մեկ միլիոն մարդ փողոց դուրս գա։ Այդ դեպքում ոստիկանության եւ ԱԱԾ-ի 20-30 հազարն իսկապես ոչինչ չեն կարողանա անել։ Եվ պետք էլ չէ, որ կարողանան անել, որովհետեւ նման ծավալներով «զանգվածային անկարգություններ» չեն լինում, դա արդեն համաժողովրդական շարժում է։ Խնդիրը, սակայն, շատ ավելի նուրբ է, եւ այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է որոշելու, իրավապահ մարմինները կարողանո՞ւմ են կատարել իրենց պարտականությունները, թե՞ չեն կարողանում։ Բանն այն է, որ եթե մի քանի հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, մեծ է հավանականությունը, որ ոստիկանությունը կհրաժարվի «կարգուկանոն հաստատել» (այսինքն՝ կրակել ժոդովրդի վրա): Ըստ երեւույթին հենց այս նպատակով էլ որոշել են օրենքով թույլ տալ, որ «բանակը միջամտի իրավապահ մարմինների գործողություններին»:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829