«Տիեզերքում 2001 թվականին սկսված նոր շրջանը կներգործի 2012 թվականին: Այն որոշակի ազդեցություն կունենա մարդկանց մտածելակերպի վրա»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իր կանխատեսումները հայտնեց աստղաբան, Էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ աստղաբանի՝ նահանջ տարին բացասական ազդեցություն չի ունենա մարդկանց ու մասնավորապես հայաստանցիների վրա: Նրա խոսքով, ամեն բացասական երեւույթ մարդկանց հույզերի հետեւանք է, իսկ եղանակն ու հոգեբեմենտալ փոփոխությունները նորմալ են:
Հունվար-փետրվար ամիսների 8-ին եւ 16-ին ծնվածների մասին էլ աստղաբան, Էզոթերիկ ասում է. «Նրանց համար ավելի դժվար է լինելու: Հնարավոր են որոշակի դրական փոփոխություններ միայն այդ ամիսների 9,18, 24-ին»:
Փետրվարի 19-ից լինելու ենք 3 թվի «գերիշխանության» տակ, որը, բանախոսի ասելով, իր ազդեցությամբ ավելի թեթեւ է:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ փաստեց է, որ աստղաբանությունն այլեւս փոխվել է, այն ավելի շուտ պարահոգեբանության մի մասն է դարձել:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ