Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչությունն աղջկա գո՞րծ չէ

Փետրվար 09,2012 12:47

Նոյեմբերյան քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Դովեղի գյուղապետարանի շենքի երկրորդ հարկում շաբաթական երեք անգամ, երկու ժամով նկարչություն է սովորում 10-13 տարեկան 8 տղա: Այդ խումբը Նոյեմբերյան քաղաքի գեղարվեստի դպրոցին է պատկանում:

Ուսման վարձը 500 դրամ է: Սենյակի հատակը բետոնից է, վառարանը ծխում է, քանի որ հաճախ փայտի փոխարեն քանդված հատակի մազութապատ մանրատախտակ են վառում:

Պատին նկարչության 55-ամյա դասատու, դովեղցի Հրանտ Կիրակոսյանի արեւոտ գույներով նկարներն են: Երեխաները ուսուցչի հերթական առաջադրանքը կատարելով` նատյուրմորտ են նկարում:

Հրանտ Կիրակոսյանին հարցրի, թե ինչո՞ւ խմբում աղջիկներ չկան: Ասաց, որ 5 տարի առաջ, երբ խումբը նոր էր ձեւավորվել, 12 սովորողի մեծամասնությունն աղջիկներ էին:

– Հետո գյուղացիները համարեցին, որ նկարչությունն աղջկա գործ չէ, դրանով էլ փող չես կարող աշխատել, իրենց աղջիկներին խմբից հանեցին:

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի որդին`Հակոբը նույնպես նկարչություն է սովորում: Գյուղապետին հարցրի, թե տեղական բյուջեով հնարավո՞ր չէ դասասենակը նորոգել: Ասաց, որ համայնքի սուղ բյուջեն ուղղում են գյուղի բնակչությանն առավել հուզող խնդիրների` օրինակ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: Նրա խոսքերով` դրա արդյունքում մշակվող տարածքները կաճեն, եւ դրանցից մուծվող հարկերի հաշվին էլ կնորոգեն նկարչության դասասենյակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829