Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը հրապարակային պայքարի են դուրս եկել Վ. Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար

Փետրվար 09,2012 12:36

Հայաստանում  սկսվել է ռուսամոլության իսկական քայլարշավ՝ ընդդիմությունն ու իշխանությունը մրցակցության մեջ են մտել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հնազանդություն հայտնելու հարցում։ Մինչ վերջին օրերին քննարկվում էր ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի՝ ռուսաստանահայերին ուղղված հայտարարություն-կոչը՝ «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին՝ զորավիգ ես մայր հայրենիքիդ» հուզախառն կարգախոսով, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել. «Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանի այս ընտրություններում հաղթի ՊուտինըՄենք շահագրգռված ենք, որ ՌԴում լինի կայունություն եւ կայուն զարգացում։ Գաղտնիք չէ, ՌԴում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ազդեցությունն է թողնում մեր տնտեսության եւ հասարակական կյանքի վրա։ Եվ այդ տեսակետից, ես կարծում եմ, որ դուք կհամաձայնեք, որ այսօր ՌԴում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն է եւ նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ շահերից է բխում, որ այդպես էլ լինի։ Եվ իմ անձնական վերաբերմունքը նույնպես այդպիսին է»։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն արդեն բացահայտ, հրապարակային պայքարի են դուրս եկել Վ. Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար։ Ընդ որում, «հետաքրքիր զուգադիպությամբ», այդ մասին մի կողմից՝ հայտարարում է Հայաստանում «Ժողովրդավարության համար պայքարող» ուժերից մեկի ներկայացուցիչը, մյուս կողմից՝ իշխանության մեջ իբրեւ թե արեւմտամետի համարում ունեցող, «բարեփոխումների կողմնակից» Տիգրան Սարգսյանը։ Այսպիսով, եւ իշխանությունը, եւ ՀԱԿ-ը իրենց ապահովագրում են անցանկալի զարգացումներից… բա որ հանկարծ Պուտինը զայրացա՞վ։ Իհարկե, ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց, որ Լ. Սարգսյանի տեսակետը Կոնգրեսի տեսակետը չէ։ Սակայն դրա համար պահանջվեց ամբողջ երկու օր։ Դա, բնականաբար, իր մեջ հստակ «մեսիջ» էր պարունակում՝ ուղղված Պուտինին՝ առ այն, որ «ժողովրդավարական շղարշի» համար հրաժարվում ենք Լյուդմիլայի ասածից, բայց հոգով, սրտով քեզ հետ ենք»։

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829