«Լրատվամիջոցները հաճախ են նշում Հանրապետականի ու ԲՀԿ-ի միջեւ եղած լարվածության մասին, սակայն չեմ կարծում, թե նման բան իրականում կա: Իսկ եթե ինչ-որ լարում նկատվում է, ապա դա գուցե կուսակցությունների առանձին անդամների անձնական հավակնությունների կամ նախաձեռնությունների հետեւանք է:
Մենք մոտենում ենք ընտրական փուլին եւ պատգամավորների, քաղաքական գործիչների զգացմունքային դրսեւորումների ականատեսն ենք դառնում, ինչը եւս բնական է քաղաքական զարգացումների այս փուլում:
Միաժամանակ կարեւոր է գիտակցել, որ ավելորդ զգացմունքները կարող են վնասել ոչ միայն քաղաքական ուժին, այլեւ հասարակությանը»,- համոզված է Էդուարդ Շարմազանովը:
«Հայոց աշխարհ»