Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը թող գա

Փետրվար 09,2012 12:00

Ի վերջո, որեւէ վատ բան չկա, եթե Ռռբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն։ Հակառակը, հասարակությունը նույնիսկ կարող է շահել դրանից։ Շահել՝ իհարկե ոչ այն իմաստով, որ ասենք՝ երկու ներքաղաքական բեւեռի փոխարեն կլինի երեքը, եւ դա կօգնի էլ ավելի մրցակցային մթնոլորտի ձեւավորմանն ու դրա շնորհիվ նաեւ քաղաքական համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Խնդիրը դա չէ։ Այդ համակարգի ներկայիս որակի պայմաններում երեք բեւեռն էլ, չորսն էլ կամ նույնիսկ տասը բեւեռն էլ իրավիճակ չեն փոխի։

Խնդիրն այս դեպքում այն է, որ վերադառնալով քաղաքականություն, հրապարակավ անելով այդ բանը, Ռոբերտ Քոչարյանը կկանգնի հասարակության առաջ եւ մեղմ ասած՝ ստիպված կլինի պատասխան տալ իր նախագահության տարիներին տեղի ունեցած ամեն ինչի համար։ Հասարակությունը կստանա նրան ուղղակի եւ կոնկրետ հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ստիպված կլինի մեկ առ մեկ պատասխանել իր նախագահության տարիների անցուդարձի մասին՝ սկսած հոկտեմբերի 27-ից, մինչեւ մարտի 1, տնտեսությունից մինչեւ արտաքին քաղաքականություն։ Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը դարձավ պատճւսռ, որ նա պատասխանի իր նախագահության տարիների մասին հարցերին։ Այլ խնդիր է, որ այդ պատասխանները ոչ բոլորին են բավարարում, այլ խնդիր է, որ եթե չեն բավարարում, ապա հասարակությունը պետք է հետամուտ լինի էլ ավելի խիստ, հետեւողական եւ կոնկրետ հարցապնդումների, որոնցից խուսափելն ինքնին արդեն պատասխան կլինի։ Բայց փաստը այն է, որ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ անդրադառնալ թեմաների, որոնց մասին տարիներ շարունակ լռություն էր պահպանել։ Նույն կերպ այժմ թող անի Ռոբերտ Քոչարյանը, ու այդ իմաստով նրա քաղաքականություն վերադառնալը, թերեւս, կարող է ունենալ հասարակական էֆեկտ՝ այն իմաստով, որ Քոչարյանը ստիպված կլինի անդրադառնալ իր համար անցանկալի հարցերի։

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829