Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից նախկին ՕԵԿ-ականին համոզում են վայր չդնել մանդատը

Փետրվար 09,2012 11:49

 Հատված նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանի հետ հարցազրույցից

 – Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ապագա խորհրդարանում եւ ինչպե՞ս, ո՞ր կուսակցության ցուցակով:

– Կա երկու տարբերակ: Եթե մեծամասնական ընտրակարգը մնա  որպես գալիք ԱԺ անցնելու հնարավորություն, ապա այդ հարցը կքննարկեմ, քանի որ այն ինձ համար շատ կարեւոր է: Իսկ այլ կուսակցությունների ցուցակով գնալ չեմ մտածել:

Իսկ որեւէ կուսակցությունից առաջարկություն ստացե՞լ եք:

– Երեկվանից բոլոր կուսակցություններից առաջարկություններ եղել են: Ես կհամաձայնվեմ բոլոր այն  կուսակցությունների եւ քաղաքական գործիչների հետ, ովքեր մտածում են երկրի ապագայի համար, կարեւորն այն է, թե նրանց գաղափարներից ու քաղաքական ծրագրերից ո՞րն է իմ արժեհամակարգին հարիր:

– Մոտավորապես ե՞րբ եք կողմնորոշվելու:

– Մի 15 օր հետո, եթե որոշեցի, որ ԱԺ-ում դեռ անելիքներ ունեմ: Թե՛ ՀՀԿ-ից, թե՛ ԲՀԿ-ից, թե՛ Դաշնակցությունից, ովքեր դեմ են իմ քայլին, հորդորում են, որ մանդատից հրաժարվելու որոշումս չպնդեմ: Նշանակում է՝ ես պետք եմ այդ մարդկանց: Ինձ համար շատ հաճելի էր հատկապես «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը, որով սատարեցին ինձ եւ իմ մեջքին կանգնեցին: Ուրեմն ես ԱԺ-ում անելիքներ ունեմ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829