Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրատարակած՝ մամուլի ազատության ինդեքսին: Նրա խոսքերով, Հայաստանն այս բնագավառում արձանագրել է լուրջ առաջընթաց. «Մենք 27 տեղով մեր ինդեքսը բարելավել ենք և սա բավականին լուրջ քաղաքական գնահատական է : Կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից արված քաղաքական հայտարարությունը, որ Հայաստանում 4 տարի է, ինչ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն՝ այդ գործում էական դերակատարություն ունի ազատ մամուլը: Մենք ձեզ հետ միասին դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Ամեն դեպքում, կարծում եմ, սա լուրջ առաջընթաց է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ