Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ անդամ. Ընտրախախտումները ճակատագրական կլինեն երկրի համար

Փետրվար 09,2012 11:41

 Հատված ԲՀԿ խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցից

– Կարելի՞ է ենթադրել, որ առաջիկա ընտրություններն իրոք կտարբերվեն նախորդներից, ինչպես բազմիցս հայտարարում է իշխող կուսակցությունը։

 

– Քաղաքական դաշտում տիրում է նախընտրական շրջանին բնորոշ ակտիվություն, ինչը շատ բնական է։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա բազմիցս ասել եմ, որ այս ընտրությունները Հայաստանի համար ուղղակի կարող են ճակատագրական լինել, եթե չանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Դա, վստահ եմ, գիտակցում են բոլոր քաղաքական ուժերը, եւ ես ակնկալում եմ, որ նրանք առջիկա ընտրություններին կվերաբերվեն ամենայն պատասխանատվությամբ, քանի որ առկա է երկրի շահը: Ես ձեզ հավատացնում եմ՝ եթե այս անգամ ընտրություններում լինեն այնպիսի խախտումներ, որոնք միջազգային հանրությանը լուրջ եզրակացությունների տեղիք տան, ապա սա իրապես ճակատագրական է լինելու երկրի ապագայի համար։

Այսինքն՝ միջազգային հանրության կարծիքն ավելի կարեւոր է, քան մեր ընտրողի՞ կարծիքը։

– Մենք հասկանում ենք, որ մեր հասարակությունը տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն հիասթափվել է ընտրական գործընթացներից, քանի որ բազմիցս ականատես է եղել կեղծիքների, այն բանին, որ իր քվեն տեղ չի հասնում։ Ուստի պատահական չէ, որ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության վերջին նիստում, որը տեղի ունեցավ Հայաստանում, եւ որի համանախագահը ես եմ, Եվրապառլամենտի պատգմավորների հետ համատեղ ընդունեցինք հայտարարություն, որտեղ, իմ գնահատմամբ, շատ կարեւոր պարբերություն կար, այն, որ այս ընտրությունները ոչ միայն պետք է լինեն ազատ եւ արդար, այլեւ՝ ընտրություններն այդպիսին պետք է գնահատի ժողովուրդը։ Արդյունքները պետք է վստահություն ներշնչեն, ժողովուրդը պետք է հավատա, որ իր քվեները չեն կեղծվել։ Ընտրական անառողջ գործընթացը, որի մեջ երբեմն ներգրավված է եղել նաեւ ընտրողը՝ վերցնելով գումար եւ քվեարկելով իր խղճին դեմ, ցավոք, ունեցել է բացասական հետեւանքներ։ Եվ ես հույս ունեմ, որ այս անգամ քաղաքացին պատասխանատու վերաբերմունք կունենա իր քվեի հանդեպ եւ թույլ չի տա, որ իրեն նվաստացնեն կաշառելով, վախեցնելով, սպառնալով։

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829