90-ական թվականների աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը՝ իսպանացի Արանտա Սանչես Վիկարիոն, ծնողներին մեղադրում է այն բանում, որ նրանք խաբեությամբ իրենից խլել են $ 60 միլիոն:
«Մեծ սաղավարտում» չորս անգամ հաղթած նախկին աստղն այսպիսի հայտարարություն արել է ինքնակենսագրական գրքում՝ գրելով. «Ծնողներս ինձ ստիպել են շատ տանջվել: Նրանք ինձանից տարել են ամեն ինչ՝ թողնելով ձեռնունայն: Հիմա ես հարկային պարտքեր ունեմ եւ այլեւս չեմ լռելու»:
Մարզական կարիերայի ընթացքում Արանտան վաստակել է ավելի քան $17 մլն. ու տասնյակ միլիոններ՝ գովազդային հոնորարներով: Արանտա Սանչեսի մայրը՝ Մարիսա Վիկարիո Ռուբիոն, հերքում է դստեր մեղադրանքները:
Վիկարիոն ներկայումս Իսպանիայի թենիսի կանանց հավաքականի ավագն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ