Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրովի պաշտոնի վերաբերյալ դատողություններ անելը, այն էլ` բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, անհարգալից վերաբերմունք է ՌԴ քաղաքացիների հանդեպ

Փետրվար 09,2012 11:29

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի ՌԴ նախագահ դառնար Վլադիմիր Պուտինը: Այսքանից հետո մենք, չգիտես ինչու, զայրանում ու զարմանում ենք, որ ասենք` ինչ-որ մի երիտասարդ կարող է որոշել գալ ու Հայաստանում Պուտին անունով ակումբներ բացել և Պուտինի գաղափարները տարածել, կամ որ Հայ ազգային կոնգրեսի անդամ Հնչակյան կուսակցությունը կարող է Ռուսաստանի մեր հայրենակիցներին Պուտինի օգտին քվեարկելու կոչեր անել:

Բանից պարզվում է, որ Հայաստանում այդ ամենը պետական մակարդակով և պաշտոնապես կարող է հայտարարվել Պուտինի հետևորդ լինելու մասին: Իսկ երբ վարչապետը հայտնում է իր, այսպես ասած, ցանկությունը մեկ ուրիշ երկրում նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի վերաբերյալ, դա հենց ոչ այլ ինչ է, եթե ոչ պաշտոնական հայտարարություն: Եվ սա, մեղմ ասած, ուղղակի չի տեղավորվում դիվանագիտական, պաշտոնական, քաղաքական որևէ էթիկայի շրջանակում, որովհետև ՌԴ նախագահը ոչ թե ժառանգաբար փոխանցվող պաշտոն է, որ ցանկանաս, որպեսզի թագավորը իր միջնեկ որդուն նախագահ կարգի, և ոչ էլ վիճակահանություն: ՌԴ նախագահի պաշտոնը ընտրովի պաշտոն է, որը ստանձնում է այն մարդը, որին ավելի շատ քվե են տալու Ռուսաստանի քաղաքացիները: Հետևաբար, այդ ընտրովի պաշտոնի վերաբերյալ մեկ այլ երկրում դատողություններ անելը, այն էլ` բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, ուղղակիորեն չի տեղավորվում որևէ էթիկայի մեջ և պարզապես անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ, ինչպես որ Հայաստանի քաղաքացիներն են վիրավորվում, երբ նույն Ռուսաստանը Հայաստանում բացահայտորեն աջակցություն է հայտնում այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին:

«Ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829