Լրահոս
Օրվա լրահոսը

Հետին թվով օրինականացնում են 2008-ին Քոչարյանի արած քայլերը

Փետրվար 09,2012 11:18

ԱԺ-ում երեկ սկսված քննարկումներից տպավորությունն այնպիսին էր, որ գործող ռեժիմը պատրաստվում է նոր Մարտի 1-ի, զուզահեռ փորձելով ետին թվով օրինականացնել 2008-ին Քոչարյանի արած քայլերը՝ ընդհուպ մինչեւ բանակի ներգրավումը տվյալ իրավիճակում: 1-ին ընթերցմամբ քննարկման դրված օրինագծի 9-րդ հոդվածում նշվում Է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները», ինչպես նաեւ ֆիքսվում է. «ՀՀ զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ

մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին եւ սահմաններին համապատասխան։ Այնինչ, ՀՀ Սահմանադրության մեջ հստակ նշված է. «ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Կառավարության նախագիծն այնքան ակնհայտ հակասահմանադրական է, որ երեկ այդ մասին ԱԺ դահլիճում հայտարարեց անգամ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը. «Զինված ուժերի ներգրավումը հակասում է Սահմանադրությանը»։ Նա անուղղակիորեն խոստովանեց, որ Քոչարյանը 2008-ին հակասահմանադրական քայլ է արել։ Նախագծում նշվում է նաեւ, որ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում՝ ներառյալ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձը, իշխանությունը գրավելը կամ յուրացնելը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուդեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված կազմավորումների կազմակերպումը եւ գործունեությունը։

Խիստ ուշագրավ Է նաեւ օրինագծի մեկ այլ դրույթ. արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ ՀՀ առանձին տարածքներում՝ 60 օրը, բայց անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է իր հրամանագրով երկարաձգել արտակարգ դրությունը, եթե չեն վերացել այն հանգամանքները, որ հիմք են հանդիսացել նման դրություն հայտարարելու համար։ Իսկ թե քանի անգամ նախագահը կարող է երկարաձգել այդ ժամկետները, նշված չէ։ Ասենք, կարող է տարիներով երկարաձգել, եթե ցանկանա։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829