Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Հայկ Գեւորգյանի գործի վերաբերյալ

Փետրվար 09,2012 11:01

«Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ստացավ նոր, անառարկելի ապացույցներ, որ Հայկ Գեւորգյանի հետ կապված միջադեպը սարքվել է ոստիկանների կողմից։ ՀՀ մի քաղաքացի, որ առայժմ չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ պատմեց հետեւյալը. «Մեր տանը բանվորի գործ կար, բաղնիքի եւ զուգարանի արանքի պատը պիտի քանդվեր։ Հունվարի 13- ին որդիս գնաց ֆայլաբազարից մարդ բերելու եւ բերել էր էդ Աշոտ Ֆրանգուլյանին։ Որ հենց նա է Հայկ Գեւորգյան՚ի գործով տուժողը, մենք իմացել ենք հետո հեռուստացույցից, որովհետեւ միջադեպի օրը նա մեր տանը գործ անելիս է եղել, օրվա առաջին կեսին, հետո անհետացել է: Առավոտյան եկավ գործ արեց մի քիչ, ու մեկ էլ դուրս եկավ, ասելով, թե՝ հեսա կգամ։ Հետեւից դուրս եկա, տեսնեմ՝ ուր ա. մոտակա պադյեզդում ինչոր մարդկանց հետ խոսում էր։ Այդ խոսակցությունից հետո եկավ, շարունակեց գործ անել։ Հետո ես գնացի շուկա, վերադարձա, տեսնեմ՝ չկա։ Տղայիս հարցրի՝ բա ու՞ր ա մեր բանվորը։ Նա էլ, թե՝ ինչոր մարդիկ եկան կանչեցին, ոնց որ ոստիկաններ էին, հետները գնաց։ Էդ գնալն էր, ինչ գնաց, ընդ որում՝ մեր գործը կիսատ թողնելով։ Ամենատարօրինակն այն Էր, որ մեր տանն Էր թողել վերարկուն, հեռախոսը, ծխախոտը, վառիչը. էս ամենը թողել ու անհետացել էր։ Տղաս այս իրավիճակի վրա ահավոր նյարդայնացել էր, որովհետեւ կոնկրետ գործ էին պայմանավորվել, բայց Աշոտ Ֆրանգուլյանը կիսատ թողեց՝ անհետացավ։ Անհետացավանհետացավ. տղաս ուրիշ մարդ բերեց այդ գործերը արեց այդ մարդը, չնայած Աշոտի հեռանալու պատճառով մեր գործը երկու օր պռավալ գնաց։ Բայց ես անհանգիստ էի, ասում էի՝ էդ Աշոտը շորերը թողել է մեր տանը, անհետացել, մեզ մի պատմության մեջ չգցի, մի փորձանքի եկած չլինի: Էդ իրա վեշերն էլ չգիտեմ ինչ անեմ, ուր դնեմ։ Մեկ մտածեցինք՝ իրա հեռախոսի մեջ եղած մի համարով զանգենք, մեկ էլ ասեցինք՝ գործ չունենք։

 

Էսպես տարօրինակ վիճակ էր, վեց օր չկար էդ Աշոտ Ֆրանգուլյանը։ Վեց օր հետո հայտնվեց։ Երեկոյան կողմ էր՝ կնոջ հետ եկավ։ Հենց եկավ, հարձակվեցի վրան, ասացի՝ տո աննամուս, սենց բան ե՞ն անում, գործը կիսատ թողել ես գնացել։ Ասաց՝ խնդրում եմ, մի ջղայնացի էլի, դեպք է պատահել։ Սկզբից ասաց՝ հարեւանի տանը գողություն էին արել, ինձ կասկածեցին, հետո էլ ասաց, թե ինձ ավտոյի տակ են գցել։ Զարմացա, ասի՝ էդ ո՞նց են ավտոյի տակ գցել, որ տենց ման ես գալիս։ Ոչ ձեռնափայտ ուներ, ոչ հենակներ։ (…) իրերը հավաքեց, գնաց»։

Ահա այս շատ հետաքրքիր պատմությունը պատմեց խմբագրություն այցելած քաղաքացին։ Մենք, ի դեպ, նրան հարցրել ենք՝ կարո՞ղ ենք արդյոք իր հայտնած տեղեկությունները օգտագործել լրատվական նպատակներով, այսինքն՝ հրապարակել,եւ նա տվել Է համաձայնություն։ Ասենք նաեւ, որ Կենտրոնի ոստիկանության մի նախկին աշխատակից մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ճանաչում Է Աշոտ Ֆրանգուլյանին, քանի որ տարիներ առաջ նրան տեսել է ոստիկանության Կենտրոնի բաժնում բանվորություն անելիս։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829