Հատվածներ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանի հետ հարցազրույցից:
– ԱԺ վերջին նստաշրջանն սկսվեց կոալիցիոն գոոծընկերներ ՀՀԿ–ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածությամբ։ Ինչ եք կարծում, տարաձայնությունները գաղափարակա՞ն են, թե՞պայմանավորված են միայն մոտեցող ընտրություններով։
– Կարծում եմ, միայն ընտրություններով է պայմանավորված, որովհետեւ քաղաքական, գաղափարական եւ այլ տիպի էական տարակարծություններ ես, այնուամենայնիվ, չեմ տեսնում։ Ինձ շատ լավ հայտնի է, որ խնդրո առարկա կանխիկ-անկանխիկ վճարումներին առնչվող օրենքի նկատմամբ մոտավորապես նույն բնույթի տարակարծություններ ունեին թե՛ ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի եւ թե՛ Դաշնակցության ներկայացուցիչները։ Ի վերջո, քաղաքական որոշման հարց էր, եւ եթե կոալիցիայի մասին հիշողությունս ինձ չի դավաճանում, նման որոշումները միասին են կայացնում։ Այսինքն, եթե մեկը համաձայն չէ, պեւոք է այդ մասին տեղյակ պահի, կոալիցիոն աշխատանքի կանոնները դա են թելադրում։ Բայց մյուս կողմից, ես բոլորովին չեմ հասկանում հանրապետականներին, որոնք պնդում են, թե այս օրենքը հակակոռուպցիոն բնույթ ունի եւ իրենք հակակոռուպցիոն պայքարի հիմնական ուժն են։ Դա այդպես չէ, որովհետեւ հանրապետականները իշխանության մեջ են առնվազն 17 տարի, եւ այս տարիների ընթացքտմ որեւէ հակակոռուպցիոն գործ չի արվել։ Բայց ես այստեղ որեւէ քաղաքական շարունակություն չեմ տեսնում։ Սա դիրքային պայքար է, քաղաքական
Կարդացեք նաև
պայքար չէ։
– Ինչի՞ կհանգեցնի այս պայքարը, եթե, օրինակ, ԲՀԿ–ն ավելի ընդդիմադիր կեցվածքով հանդես գա. դա ընտրության արդյունքի վրա կազդի՞։
– Բնական է, այն ուժերը, որոնք ամբողջությամբ իշխանության լծակներին չեն տիրապետում, փորձում են իրենց ավելի րնդդիմադիր դրսեւորել։ Սա հասկանալի է, բայց որքանո՞վ է հասարակությունը հավատում նման կեցվածքներին, սա արդեն այլ խնդիր է։ Կարծում եմ, այնուամենայնիվ, ավելի մեծ դերակատարություն կունենա փող բաժանելը։ Ավելի լավ է այդ ասպարեզում թող մրցեն եւ գաղափարական վեճերի վրա ժամանակ չկորցնեն։
– Դաշնակցության համամասնական ցուցա֊կից որեւէ նորություն կա՞։ Շատ են խոսակցությունները, որ այն կգլխավորեք դուք կամ Արմեն Ռուստամյանը։
– Մեր մամուլին առաջարկում եմ՝ տպագրել շրջանառվող լուրերը, որովհետեւ մենք էլ դրանք հետաքրքրությամբ կարդում ենք:
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ
«Երկիր»