Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանությունը որոշել է օրենքով ներգրավել բանակը քաղաքական գործընթացներում

Փետրվար 09,2012 10:27

 Ընտրություններին ընդառաջ ԱԺ-ում մեկնարկած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական ճանապարհով հանրահավաքների, ցույցերի միջոցով իշխանափոխության հասնելու փորձի տապալում։ Օրենքի հեղինակները նորանոր սահմանափակումներ ու մեխանիզմներ են մոգոնել՝ ժողովրդական ճնշումը լռեցնելու համար։ Այնպես որ, եթե այսուհետ Հայաստանում ընտրություն կեղծվի, ապա դրա դեմ բողոքող հանրությունը կարող է իհարկե հավաքվել, բողոքել, սակայն մինչեւ այն պահը, երբ իշխանությունն այդտեղ «սահմանադրական կարգի տապալմանը սպառնացող վտանգ» չտեսնի։ Իսկ օրենքում հստակ չէ ձեւակերպումը, թե ինչ է «սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» ասվածը, որի դեպքում նախագահին տրվում է լիազորություն՝ հայտարարելու արտակարգ դրություն ու սահմանափակելու ՀՀ քաղաքացիների ամենատարբեր իրավունքները։ Նախագծում սահմանափակումների ամենալայն սպեկտոր է ներկայացված՝ մոտ 19 իրավունքի սահմանափակում, սկսած խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավունքից, մինչեւ ընտրովի ու պետական պաշտոն զբաղեցնողների իրավասությունների ժամանակավոր դադարեցում կամ կասեցում։ Ինչպես տեսանք 2008-ի մարտի մեկին, «սահմանադրական կարգին սպառնացող» վտանգը իշխանությունը տեսավ այն պարագայում, երբ պարզապես Հայաստանին իշխանափոխություն էր սպառնում, ոչ թե «սահմանադրական կարգի տապալման վտանգ»։ Ի դեպ, այս օրինագծով փորձ է արվել 2008-ին կատարվածն ինչ-որ կերպ ձեւակերպել օրենքով։ Ինչպես հայտնի է՝ 2008 թվականին նման օրենք չկար, եւ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԺ-ն արտակարգ դրություն են հայտարարել առանց համապատասխան օրենքի։

Ավելին՝ օրինագծից հստակ երեւում է, որ մարտի 1-ից հետո իշխանության եկած իշխանությունը դասեր չի քաղել կատարվածից ու որոշել է օրենքով ներգրավել բանակը քաղաքական պրոցեսներում։

 

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829