Լրահոս
Օրվա լրահոսը

Սաստիկ բուքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը

Փետրվար 09,2012 10:20

Փետրվարի 9-ի` ժամը 08.20-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը: Սաստիկ բուքի պատճառով փակ են նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Աշոցք, Գյումրի Սպիտակ, Գավառ-Սևան ճանապարհահատվածները: Բուք է նաև Արթիկ-Արագած, Դիլիջան-Սևան հատվածներում և Մեղրիի լեռնանցքում:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829