Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի «Aeroflot Open 2012» ներկայացուցչական միջազգային մրցաշարում երեկ երկրորդ տուրի օրն էր:
«A» խմբում հանդես եկող Հայաստանի երկու ներկայացուցիչներից համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը սեւերով հանդիպեց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Հայ գրոսմայստերը երկար պայքարեց մրցակցի շոշափելի առավելությունը չեզոքացնելու համար, սակայն հաջողության չհասնելով 78-րդ քայլում ստիպված իրեն պարտված ճանաչեց:
Դրան հակառակ տուրը հաջող ստացվեց գորսմայստեր Հրանտ Մելքումյանի համար, որը նույնպես համառ պայքարում 75-րդ քայլում կարողացավ պարտության մատնել հնդիկ Գոպալին:
Անհաջողության մատնվեց նաեւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Գրիգորյանցը: Նա պարտվեց Հնդկաստանի մեկ այլ շախմատիստի՝ Նեգի Փարիմարջանին:
Աշոտ Հակոբյան