Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ–ի հատվածում՝ Արջուտ գյուղի ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ 2103» մակնիշի 36 ՕՍ 728 համարանիշի և «ՎԱԶ 2105» մակնիշի 45 ՍԼ 856 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի հատկանիշներով։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև