«Ձեր կարծիքով, եթե դիտարկենք հայ ժողովրդի շահերից ելնելով, ինչպիսի՞ն պետք է լինի այդ ընտրությունը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում լինի կայունություն եւ լինի կայուն զարգացում: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում Ռուսաստանում, իր ազդեցությունն է թողնում մեր տնտեսության վրա, մեր հասարակական կյանքի վրա, եւ այդ տեսակետից, ես կարծում եմ` դուք կհամաձայնեք, որ այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն է եւ նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը: Կարծում եմ, որ ՀՀ շահերից է բխում եւ իմ անձնական վերաբերմունքը նույնպես այդպիսին է , ես ցանկանում եմ, որ այս ընտրություններում հաղթի Պուտինը»,- պատասխանելով ՌԴ –ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին հարցին, երեկ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: