
Այս «հայտնի բիզնեսմեններից» երկուսը`Ռուբեն Հայրապետյանը (ձախից) եւ Լեւոն Սարգսյանը (աջից), ՀՀԿ անդամ են, բայց ՀՀԿ ցուցակով չեն ընտրվել նաեւ նախորդ գումարման ԱԺ-ում: Նրանք ԱԺ են մտել մեծամասնական ընտրակարգով, ինչպես` մեջտեղում կանգնած անկուսակցական «հայտնի բիզնեսմենը»` Սամվել Ալեքսանյանը:
«Հանրապետական կուսակցության ցուցակում ձեռներեցներ չեն լինելու»,- երեկ պատասխանելով հարցին՝ կլինե՞ն գործարարներ ՀՀԿ ցուցակում, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նաեւ ասաց.«Հայտնի բիզնեսմեներ մեր կուսակցության ցուցակում այլեւս չեն լինելու եւ այդ քաղաքական դիրքորոշումը հանրապետության նախագահը հստակ հայտնել է»: