Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նպատակը PR-ը չէ

Փետրվար 08,2012 20:19

Երեկ մամուլում  լուր էր տարածվել այն մասին,  որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը PR խումբ  է հավաքում, նշված էր նաև, որ պարոն Կարապետյանը, ակտիվացնելով «Տաշիր» բարեգործական հիմնարկի գործունեությունը, նպատակ ունի բարձրացնել իր քաղաքական իմիջը : Այս թեմայի շուրջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանն ասաց.«Ինչպես արդեն բազմիցս նշվել է, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է դեռևս 1990-ականներին և մինչ այսօր 90 մլն դոլարի բարեգործական ծրագրեր է իրականացրել ՀՀ տարածքում: Այսպիսով, չի կարելի հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կապել PR-ի հետ : PR խմբի մասին կխոսի հենց պարոն Կարապետյանը, սակայն չեմ կարծում, որ նա, տասնամյակներ շարունակ լինելով քաղաքական դաշտում, ունի իմիջի բարձրացման կարիք»:

Մարգարիտ Եսայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել