Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ոչ մի թթու խոսք չասաց ԲՀԿ-ի մասին, ընդհակառակը, փորձեց առավել կոռեկտ լինել.«Ուզում եմ նշել, որ մենք մեր գործընկերների եւ ընդդիմախոսների հետ պետք է լինենք խիստ ընդգծված հարգալից, եւ մեր վերաբերմունքն էլ հենց այդպիսին է: Մեր գործընկերները ցանկանում են կարեւորել այս հարցը եւ օգտագործում եմ այն գործիքները, որ ունեն, եւ մենք շատ հարգալից ենք վերաբերում ցանկացած քաղաքական ակցիայի, որ մեր գործընկերները իրականացնում են, բնականաբար, մենք էլ մեր հերթին փորձում ենք պատասխանել այդ ակցիաներին: Ինձ թվում է, որ այդ ակցիային ամենից լավ գնահատականը տվեց ԱԺ-ին իր բնականոն աշխատանքով եւ ընդունված տասից ավելի օրինագծերով»:
Մարգարիտ Եսայան