Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Սխալ են պնդումները, թե այդ օրինագիծը հարվածում է աղքատ խավին»

Փետրվար 08,2012 19:51

ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում պատասխանելով հարցին՝  ի՞նչ  է մտածում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկության  տապալման եւ ԲՀԿ-ի այն պնդումների մասին,  թե այդ օրինագիծը  հարվածում է  աղքատ խավին, ասաց.«Առաջինը, որ դա խփում  է աղքատ խավերին,  բացարձակ սուտ էր, այս օրենքի նպատակն  է կանխիկ խոշոր շրջանառությունը դարձնել վերահսկելի եւ թափանցիկ,  եւ խոսքը երեք միլիոնից ավելի գործարքների մասին է, իսկ մեր բնակչության  95 տոկոսը տարվա  ընթացքում ընդհանրապես նման գործարքներ չի անում: Եթե  ՀՀ քաղաքացին խանութից ձեռք է  բերում կահույք, որի արժեքը 3 միլիոն դրամից բարձր է, ապա նա պարտավոր է  այդ  կահույքը ձեռք բերել անկանխիկ, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերահսկել  այդ գործարքից ստացված եկամուտը  եւ, որպեսզի  տվյալ խանութը բոլոր գործարքները ներառի իր հաշվետվության մեջ եւ, որպեսզի  վճարվեն բոլոր հարկերը:

Ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենաադյունավետ ձեւը հենց կանխիկ շրջանառության նվազեցումն  է խոշոր գործարքների  ժամանակ: Այս օրենքի նպատակը սա է: Այն  պատճառաբանությունները, որ սա ուղղված է  ֆինանսական համակարգի հարստացմանը, բանկերի հարստացմանը, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, հակառակը, այս օրենքը բեռ  է դնում բանկերի վրա, որովհետեւ պարտադրում  է բանկերին, որ նրանք իրենց սեփական միջոցների հաշվին տեղադրեն տերմինալներ  եւ այդ սպասարկումը իրականացնեն անվճար»:

Մարգարիտ Եսայան

ՀՀ վարչապետի այլ մեկնաբանությունները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829