Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է կենսաթոշակները եւ ավանդների գումարները հափշտակելու մեջ

Փետրվար 08,2012 17:47

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությունում  ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետի կողմից  կենսաթոշակների եւ ավանդների գումարները հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետ Ա. Մարկոսյանի  կողմից  միայնակ կենսաթոշակառուների  եւ հաշմանդամների կողմից ներդրված ավանդների գումարների փոխհատուցման, ինչպես նաեւ կենսաթոշակների վճարման գործընթացում, վճարային ցուցակներում ավանդատուների եւ կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես` Ա. Մարկոսյանը, իրեն վստահված կենսաթոշակների և ավանդների գումարներից, յուրացման եղանակով, թաքցնելով ԽՍՀՄ  «Հայխնայբանկում»  ներդրված ավանդների գումարների փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը, 2007-2010թթ. ընթացքում պարբերաբար կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված 12 կենսաթոշակառուների և 13 ավանդատուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4.200.931 ՀՀ  դրամ ավանդների փոխհատուցման և կենսաթոշակի գումարները:

Բացի այդ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մարկոսյանն ապօրինաբար իր տանը պահել է հանգուցյալ հոր կողմից ձեռք բերված ռազմամթերք հանդիսացող` մեկ «ՌԳ-42» տեսակի նռնակ, 4 հատ 5.45 մմ և 3 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2011թ. սեպտեմբերի 16-ին նրա բնակարանում կատարված խուզարկությամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

2011թ. դեկտեմբերի 29-ին Ա. Մարկոսյանի մասով քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Նախաքննության ընթացքում Ա. Մարկոսյանի կողմից պատճառված վնասից վերականգնվել է 1.872.126 դրամ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829