Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երջանկության բանաձեւ». Յուրաքանչյուրն իր պատկերացմամբ

Փետրվար 08,2012 16:58

 20-ամյա Կարենն իրեն երջանիկ է համարում, քանի որ նպատակասլաց է, կարծում է, որ նպատակները մեր կյանքին փոխանցում են իմաստ և բովանդակություն: «Անհրաժեշտ է կենտրոնանալ դրանց ձեռքբերմանը, այլ ոչ թե դժբախտություններին: Նպատակները կյանքի բարդ ընթացքները դարձնում են առավել թեթև», – ասում է Կարենը:

      Մարդն այնքանով է երջանիկ, որքանով ուղղված է դրան նրա մտածողությունը: Յուրաքանչյուր սթրեսային վիճակում հարկավոր է տալ միևնույն հարցը. «Ի՞նչն է այս իրավիճակում լավագույնը» կամ գոնե «Ի՞նչը կարող էր նրա մեջ լինել հիասքանչ» և այլն: «Մարդուն դժբախտ դարձնում են նրա մտքերը, այլ ոչ թե արտաքին պայմանները: Ղեկավարելով մտքերը, մենք ղեկավարում ենք մեր երջանկությունը: Հարկավոր է սովորել լինել երախտապարտ և՛ շրջապատողներին, և՛ ճակատագրին`անգամ անհաջողությունների համար», – ասում է  քահանա Վաչե Տեր-Գրիգորյանը:

99-ամյա Զոյա տատն իր երջանկությունը տեսնում է ոչ թե հասակի, այլ իր թոռների ու ծոռների ջերմ ու հոգատար վերաբերմուքի մեջ: Նրա թոռնիկ Անուշիկն էլ երջանիկ է, որ շուտով 99-ամյա տատի հետ նշելու են նրա 100-ամյակը:

17-ամյա Լիայի երջանկության գաղտնիքը ծիծաղի ուժի մեջ է: Ցանկացած իրավիճակում փորձում է գտնել ծիծաղելի կողմեր. «Ի՞նչն է վատ այդ իրավիճակում» հարցի փոխարեն տվեք « Ի՞նչն է ծիծաղելի» հարցը, – ասում է Լիան:

Պետք չէ անհանգստանալ ամեն մանրուքի պատճառով, հիշելով, որ ողջ կյանքը կազմված է մանրուքներից: Դեյլ Կարնեգին ասում էր. «Եթե դուք ձեռք եք բերել կիտրոն, նրանից լիմոնադ պատրաստեք: Իսկ եթե տառապում եք նրանից, որ չունեք գեղեցիկ կոշիկ, հիշեք այն մարդու մասին, որն ընդհանրապես զրկվել է ոտքերից»:

 

Ալվարդ Սիմոնյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829