Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչագան Սարգսյան. Եկեղեցին պղծում է Մաշտոցի արած գործը

Փետրվար 08,2012 16:55

Facebook-ի օգտատերերից մեկը առաջարկել էր փետրվարի 7-ը դարձնել սոցիալական ցանցում հայատառ գրելու օր: Գաղափարը հավանության էր արժանացել մեծամասնության կողմից: Facebook-ի օգտատերերն այդ կերպ փորձել են պայքարել լատինատառ գրելու դեմ, քանի որ գնալով անտեսվում է մայրենի լեզուն:

Մայրենիի աղավաղումից անհանգստացածներից մեկն էլ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանն է, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 1922 թվականին բոլշեւիկներին չհաջողվեց մեզ լատինատառ գրել տալ, իսկ տեխնիկան այժմ մեզ թելադրող է դարձել: «Մենք մեր ունեցածը չենք հարգում, մեր լեզուն չենք սիրում, լատինատառ ենք գրում»,-նեղսրտեց նա:

Վաչագան Սարգսյանի ձեւակերպմամբ՝ «Նույնիսկ Մայր Աթոռն է Սուրբ Ծնունդը կամ մյուս տոները շնորհավորում լատինատառ: Մինչդեռ եկեղեցին իրավունք չունի նման բան անել: Ի վերջո մեր հայ եկեղեցու սուրբը՝ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել մեր տառերը: Ես դա համարում եմ սրբապղծություն, բառի բուն իմաստով: Այսինքն եկեղեցին պղծում է Մաշտոցի արած գործը, բայց նա ոչ բարոյապես, եւ ոչ էլ իրավական առումով իրավունք չունի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829