Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերը կպահպանեն չեզոքությունը ընտրությունների ժամանակ

Փետրվար 08,2012 17:42

Այսօր ասուլիսում պաշտպանության նախարարին լրագրողները խնդրեցին ներկայացնել 2011 թվականի այն պաշտոնյաների թիվը, որոնք պատասխանատվության են ենթարկվել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում արձանագրված մահվան կամ սպանության ելքով հանցագործությունների արդյունքում:

«Այն, ինչ մենք ունեցել ենք 2011 թվականին՝ արդյունք է հրամանատարների քրտնաջան, հետեւողական աշխատանքի, բայց այն թերությունները, պատահարները, որ տեղի էին ունեցել՝ տվյալ զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների թերացումների շնորհիվ էր: Զինված ուժերի ղեկավար կազմից ազատվել են պաշտոններից եւ այսօր քաղաքացիական գործունեության մեջ են շուրջ 10 պաշտոնյաներ՝ վարչության պետի մակարդակով: Շուրջ 30 զորամասի հրամանատարներ են ազատվել պաշտոններից 3.5 տարիների ընթացքում եւ նրանց տեղը զբաղեցրել են ավելի բանիմաց անձնավորություններ»,- պատասխանեց նա:

Ընտրություններում զինված ուժերի ռեսուրսը օգտագործելու մասին հարցին, թե ինչ գործնական միջոցներ են ձեռնարկվում առաջիկա ընտրություններին նման դեպքերից խուսափելու համար, պատասխանեց. «ՀՀ զինված ուժերի յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նրանք ընտրություններին կարող են մասնակցել այնքանով, որքանով որ անհատ քաղաքացիներ են, կարող են համադրել այս կամ այն անձնավորությանը, կուսակցությանը: Ընդհանրացված մասշտաբով զինված ուժերը պետք է պահպանեն չեզոքությունը, մենք մաքսիմալ փորձելու ենք սահամանադրական պահանջները կատարել»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829